Ռուսաստանում ավիավթարի հետևանքով զոհերի թվում հայեր կան
Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են Ан-148 օդանավի վթարի հետևանքով զոհվածների անունների ցանկը:
Զոհերի թվում երկու հայ կա: Նրանցից մեկը` Սերգեյ Համբարյանն անձնակազմի անդամ է, երկրորդ օդաչուն: Մյուսը ուղևոր է` Վարսիկ Սևոյան:
Հիշեցնենք, որ օդանավը վարթի է ենթարկվել Դոմոդեդևո օդանավակայանից թռիչք կատարելուց մի քանի րոպե անց: Օդանավում եղել է 65 ուղևոր, անձնակազմի 6 անդամ:Բոլորը մահացել են:
Վթարի վայրում հայտնաբերել են ինքնաթիռի սև արկղը: Մերձմոսկվայում հայտարարվել է արտակարգ դրություն: Որոնողափրկարարական աշխատանքները կիրականացվեն շուրջօրյա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում