Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ Նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Ինչպես տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, Արմեն Սարգսյանը շրջել է բաժիններով, ծանոթացել Հիմնադրամի առօրյային:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին է ներկայացրել Հիմնադրամի բազմամյա գործունեությունը՝ նշելով, որ Հայաստանում և Արցախում իրականացվել է ավելի քան 50 000 ծրագիր. այդ ամենի համար ներդրվել է ավելի քանի 350 միլիոն ԱՄՆ դոլար: Արմեն Սարգսյանի հետ առանձնազրույցում Արա Վարդանյանը քննարկել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գործակցության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հարցերը:
Արա Վարդանյանը անդրադարձել է նաև Հիմնադրամի ընթացիկ ծրագրերին /ընթացքի մեջ է 16 ծրագիր Հայաստանում և 16 ծրագիր Արցախում/, ներկայացրել ամենամյա դրամահավաքի արդյունքում կատարվող աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստ եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը․ Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյանը վաղը կհանդիպի «Ժառանգության» հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին