Քաղաքական 16:02 12/02/2018 Հայաստան

Արցախյան հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ. Բուլղարիայի նախագահ

Բուլղարիան մշտապես կողմ է եղել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և սատարել է այս հարցում Եվրամիության դիրքորոշմանը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը։

Նրա խոսքով, Բուլղարիան միշտ շատ հստակ դիրքորոշում է ունեցել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ և բազմիցս վստահություն հայտնել, որ հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ծավալումը պետք է հիմնվի ավելի քիչ էմոցիաների, ավելի շատ՝ խոհեմության վրա»,- նշեց Ռադևը՝ հավելելով, որ  Բուլղարիան իր հերթին կաջակցի այս դիրքորոշման կյանքի կոչմանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս անդրադարձավ Արցախյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու թեմաներին։

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ ընտրությունների տեղափոխումն ապրիլ ամիս կապ ունի Ադրբեջանի կողմից հակամարտության լուծման գործընթացն արագացնելու հետ, ՀՀ նախագահը պատասխանեց. «Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին, կարծում եմ, որ տեղյակ եք: Չեմ հավատում, որ Ադրբեջանում հանկարծ անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու: Նախկինում Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին լուծում տալու առումով, բայց, ցավոք սրտի, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն և միայն այն  դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից։ Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների գրկում ու զառանցեն Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս մենք չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել։

Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների ներքո բանակցություններն ինտենսիվացնել և լարվածությունը թուլացնել»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Արցախյան  հիմնախնդրի առնչությամբ Բուլղարիայի դիրքորոշմանը` ՀՀ նախագահը նշեց, որ շնորհակալություն է հայտնել այդ երկրի նախագահ Ռումեն Ռադևին՝ հավասարակշռված դիրքորոշման համար, քանի որ Բուլղարիան բոլոր ատյաններում միշտ սատարել է Եվրամիության դիրքորոշումը և կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը:
Անդրադառնալով ադրբեջանական մամուլի կողմից տարբեր երկրների՝ Արցախյան հակամարտության շուրջ դիրքորոշումների հաճախակի աղավաղումներին, ՀՀ նախագահը նկատեց.

«Ես հասկանում եմ, թե ինչու է Ձեզ (նկատի ունի լրագրողին- խմբ.) մոտ այդպիսի հարց առաջացել: Կարծում եմ` պատճառն այն է, որ նախորդ տարվա աշնանը, երբ պարոն նախագահն Ադրբեջանում էր, Ադրբեջանի նախագահը իբր շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դիրքորոշման համար, իրականության մեջ դա պրովոկացիա էր, բայց մենք պրովոկացիաների չենք ենթարկվում: Մենք վստահում ենք մեր բարեկամներին ու գիտենք նրանց իրական դիրքորոշումը։ Ես շատ լավ հասկանում եմ նաև այն հանգամանքը, թե ինչպես ստացվեց, որ Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում էր ընդամենը մեկ սկզբունքի մասին: Դրանք ժամանակավոր երևույթներ են և պետության դիրքորոշման մասին չեն խոսում: Ցանկացած երկրի որևէ պաշտոնյա կարող է տարբեր հայտարարություններ անել Ադրբեջանի որևէ պաշտոնյայի հետ, բայց մենք պետք է տեսնենք, թե այդ երկրի սահմանադրությամբ, օրենքներով ո՞վ իրավունք ունի հայտարարելու, ով ինչպես կարող է մոտենալ խնդրին: Այս հարցում մենք ունենք արդեն շատ մեծ ձեռքբերում, նոյեմբերի 24-ին Եվրամիության հետ ստորագրված փաստաթղթում շատ հստակ ձևակերպումներ կան: ԵՄ անդամ երկրները վավերացնելու են այդ համաձայնագիրը, իսկ դա նշանակում է, որ այդ երկրներում այս փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-ընդգծեց ՀՀ նախագահը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}