Ցեղասպանության 103-րդ տարելիցին ընդառաջ հայերը Նյու Յորքում բողոքի ակցիա են նախատեսում անցկացնել
Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի նախօրեին՝ ապրիլի 22-ին հայերը նախատեսում են Նյու Յորքի Times-ի հրապարակում լայնածավալ բողոքի ակցիաներ անցկացնել:
Massis Post-ի հաղորդմամբ, նրանք հարգելու են Ցեղասպանության՝ 1.5 մլն զոհերի հիշատակը, ԱՄՆ-ին կոչ են անում պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը:
Նշվում է, որ «Ճշմարտություն, արդարություն ու ճանաչում» խորագրոց անցկացվելիք ակցիային ելույթ են ունենալու Կոնգրեսի անդամներ, հայտնի ամերիկացիներ, հասարկական գործիչներ, իրավապաշտպաններ, Նյու Յորքի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան