
Ուկրաինան հրաժարվել է 2018 թվականի Աշխարհի առաջնությունը ցուցադրելուց
Ուկրաինայի ազգային հեռուստառադիոընկերության ղեկավար Զուրաբ Ալասանիան հայտնել է, որ Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակում չի լինի։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին։
«Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն տեղի կունենա այս տարի։ Մենք հրաժարվում ենք այն ցուցադրել։ Սա լուրջ, բազմամիլիոնանոց աշխատանք է, ցուցադրման իրավունքները գնվել են դեռ 2013 թվականին։ Սա դժվար որոշում է»,- ասել է Ալասանիան։
Նա նաև նշել է, որ հանրային հեռուստատեսությունը չի կարող ցուցադրել Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությունը։
«Եվ ահա այժմ զուգահեռ ցուցադրության մասին պայմանավորվածություն ունեցող շուկան, իմանալով հանրային հեռուստատեսության դիրքորոշման մասին, ևս սկսել է հրաժարվել»,- ասել է Ալասանիան։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը Երևանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը
- ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը կցուցադրի Երևանում
- Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում երկրպագուների համար հավելյալ ավիաչվերթներ կսահմանվեն
- ՖԻՖԱ-ն հավանություն է տվել 2018-ի աշխարհի առաջնությանը մրցավարներին վիդեոօգնություն տրամադրելու համակարգին
- Հնարավոր է ֆուտբոլի Աշխարհի առաջնության հիմնը կատարի Լեդի Գագան
- ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի քառյակները
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին