Սաակաշվիլիին Բորիսպոլի օդանավակայան են տանում
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին, նախնական տվյալներով, տանում են Կիևի Բորիսպոլ օդանավակայան։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է վերջինիս համախոհ Լիզա Բոգուցկայան։
Նրա խոսքով, Սաակաշվիլիի կողմնակիցները մտադիր են փակել ճանապարհներն ու օդանավակայանը, որպեսզի քաղաքական գործչին դուրս չբերեն Կիևից։
Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերեվյանկոն էլ իր հերթին հայտնել է, որ դեռևս հայտնի չէ՝ ուր են տարել Սաակաշվիլիին, սակայն իրենց համար հասկանալի է, որ նրան կամ օդանավակայան կամ արևմտյան սահման կարող էին տանել։