Արմեն Սարգսյան. Եկել եմ ձեզ լսելու
Երևանում` Ռամկավար Աազատական Կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների և ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հետ:
Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը ներկայացնելով Արմեն Սարգսյանին նշեց, որ վերջինիս թեկնածության առաջադրումը պետության համար այդ կարևորագույն պաշտոնում ոգևորող է կուսակցության համար, քանի որ լավ ծանոթ լինելով Արմեն Սարգսյանի գործունեությանը թե Հայաստանում և թե Սփյուռքում, ակնկալում են նոր քաղաքական մշակույթի ձևավորում և զարգացման նոր իրողություն Հայաստանի համար:
Արմեն Սարգսյանը նշել է, որ նախ ուզում է լսել կուսակցության ակնկալիքներն ու մոտեցումներն ինչպես իր առաջադրման, այնպես էլ հայաստանյան ու համահայկական խնդիրների վերաբերյալ, ապա ներկայացնել իր տեսլականը: «Եկել եմ ձեզ լսելու»,- ասել է նա, հիշելով անկախության առաջին տարիների իր այցելություններն «Ազգի» խմբագրություն, երբ միտքը զբաղված էր համակարգչային ծրագրերի համար հայկական տառատեսակներ ստեղծելու գաղափարով:
ՌԱԿ ներկայացուցիչները, ներկայացնելով իրենց մոտեցումները համահայկական հիմնախնդիրների վերաբերյալ, խոսում էին Հայաստանի ներսում օրենքի գերակայության, ներքին մթնոլորտը փոխելու, Սփյուռքի հետ հարաբերությունները նորովի կառուցելու, Սփյուռքի ցանցային կառույցներն արդյունավետ և ի նպաստ համահայական խնդիրների լուծման գործածելու անհրաժեշտությունից:
Առանձնակի բարձրացվել է գիտության ու կրթութան զարգացմանը նպաստելու, զանգվածային լրատվամիջոցների անկախությանը նպաստելու նոր քաղաքական մշակությի ձևավորելու անհնարաժեշտությունը: Արմեն Սարգսյանը ներկայացրել է բարձրացված հարցերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսլականը:
Հարակից հրապարակումներ`
- Ո ՞րն է արցախյան օրակարգը. Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդես է եկել ճեպազրուցով
- Արցախի նախագահն ընդունել է Արմեն Սարգսյանին
- Արմեն Սարգսյան. Նախագահ ընտրվելու դեպքում կցանկանամ միևնույն ճանապարհով քայլել ժողովրդի հետ միասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին