Միխայիլ Ժեբրակ. «Մեծ հայերի» շրջանում զբոսնել կարելի է ոչ միայն Մոսկվայում
«Փոքրիկ Հայաստանն աշխարհին շատ հանճարներ է տվել: «Մեծ հայերի» շրջանում զբոսնել կարելի է ոչ միայն Մոսկվայում, այլև Փարիզում, Թբիլիսիում, Սան Ֆրանցիսկոյում»,-իր պատրաստած ռեպորտաժում նշում է «Пешком» հաղորդման հեղինակ ու վարող Միխայիլ Ժեբրակը:
«Մեզ բոլորիս են հայտնի հայ նկարիչները, դերասաներն ու երաժիշտները. Մոսկվայում է աշխատել ճարտարապետ Հալաբյանը, նկարել Նալբանդյանը, մարդկանց ծիծաղեցրել ծաղրածու Ենգիբարյանը: Կինո է նկարել Քեոսայանը, կինոյում նկարվել՝ Մկրտչյանը: Երաժշտություն են գրել Բաբաջանյանն ու Խաչատուրյանը»,-թվարկում է հեղինակը:
Երևանում ապրող հանճարների հետ ու նրանց մասին խոսելու համար Ժեբրակը Հայաստան է եկել:
«Երևանը հին ժողովրդի երիտասարդ մայրաքաղաքն է կամ կարելի է հակառակն ասել՝ Երևանը մշտապես երիտասարդ ազգի հին մայրաքաղաքն է»,-քաղաքի պատմության ներկայացումն այսպես է սկսում «Կուլտուրա» հեռուստաընկերությամբ հեռարձակվոց հաղորդման հեղինակը:
Նա շրջում է Երևանում, պատմում Թամանյանի, Սարյանի, Սասունցի Դավթի հուշարձանների, Սուրբ Զորավար հնագույն եկեղեցու մասին, այցելում Փարաջանովի տուն-թանգարան...
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան