Վրաստանի հայաշատ համայնքներում հարիսայի փառատոն են անցկացրել
Փետրվարի 4-ից 11-ը Վրաստանի հայաշատ գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում նշել են հարիսայի փառատոնը: Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում են, որ փետրավարի 11-ին՝ Բուն Բարեկենդանի օրը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի և «Հայարտուն» մշակութային կենտրոնի աջակցությամբ, Թբիլիսիում կազմակերպվել էր Հարիսայի փառատոն: Միջոցառմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։
Դեսպան Սադոյանն իր խոսքում գոհունակությամբ ընդգծել է նման միջոցառումների կազմակերպումը և դրանց դերը հայկական կերակրատեսակեների հանրայնացման գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում