ՀՀ նախագահի նստավայարում կայացել են հայ-բուլղարական ընդլայնված կազմով բանակցություններ
Բուլղարիայի նախագահի պետական այցի շրջանակներում Նախագահի նստավայրում այսօր նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռումեն Ռադևի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2018-2020թթ. համագործակցության մասին» գործնական ծրագիրը:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:
Հարակից հրապարակումներ`
- Բուլղարիայի նախագահ. Ակնկալում եմ, որ այսօր կստորագրենք համագործակցության չորս շատ կարևոր փաստաթուղթ
- Բուլղարիայի նախագահը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը
- Պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին