Կուզեի երգել ու ծերանալ՝ ինչպես Ազնավուրը. Սթինգ
Ֆրանսիայի Victoires de la musique երաժշտական մրցանակաբաշխության պատվավոր նախագահի պաշտոնն այս տարի վստահել են անգլիացի երաժիշտ Սթինգին: Ինչպես հաղորդում է Le Figaro-ն, Սթինգը նշել է, որ հաճելի է և պարտավորեցնող գիտակցումը, որ այս մրցույթի նախագահ է նշանակվել մեկը, ով ֆրանսիացի չէ:
Երաժիշտը խոսել է նաև իր երաժշտական նախասիրությունների մասին:
Հարցին՝ լսու՞մ է ֆրանսիական երաժշտություն, նա պատասխանել է, որ դասական երաժշտություն է սիրում, իր սիրելի կոմպոզիտորներն են Դեբյուսին, Ռավելը, նաև Էրիկ Սատին:
Սթինգը նշել է, որ շատ է սիրում Ժակ Բրելի երգերը, սիրում է ավանդական ֆրանսիական երգարվեստը:
«Եվ կա իմ մեծ բարեկամը՝ Շառլ Ազնավուրը: Մենք միասին բազմաթիվ անգամ երգել ենք: Ես նրան պաշտում եմ և անչափ հարգում եմ: Ես կցանկանայի շարունակել երգել և ծերանալ, ինչպես Ազնավուրը»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան