Պատրաստ եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը․ Արմեն Սարգսյան
«Առաջիկայում ես կհանդիպեմ ՀՀ նախագահի հետ: Ես պատրաստ եմ այդ հանդիպմանը»,-Shantnews-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու հայտարարված Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով, այս պահին հստակ պատկերացումներ ունի ոչ միայն Սահմանդրությամբ ամրագրված իր լիազորությունների մասին, այլև այն խնդիրների ու հնարավոր լուծումների շրջանակը, որի մասին յուրաքանչյուր հայ մարդ ցավում է:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հետ առաջին հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Սփյուռքում, Հայաստանում և Արցախում: Այսօր նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում քննարկումներ է անցկացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան