Պատանի բադմինտոնիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի բադմինտոնիստները փետրվարի 16-18-ը Կազանում կմասնակցեն Մ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ ավագ մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի գլխավորությամբ Ռուսաստանում հանդես կգան Գայանե Մամաջանյանն ու Սվետլանա Բոյաջյանը: Աղջիկները կպայքարեն մենախաղերում և զուգախաղերում:
Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, մարզիչ Հրաչյա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ արդեն գիտեն, թե ովքեր են աղջիկների առաջին մրցակիցները և այժմ ուսումնասիրում են նրանց խաղերը: Պողոսյանի խոսքով՝ մեր բադմինտոնիստները լավ մարզավիճակում են և պատրաստ են Եվրոպայի առաջնությանը:
Ֆեդերացիայի գործադիր տնօրենը հայտնել է, որ առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը շարունակում է մարզվել և խաղալ Դանիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան