Վերջին տարիներին հայ-բուլղարական առևտրաշրջանառության ցուցանիշենրը շոշափելի աճ են արձանագրել. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լիահույս է, որ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի այցը Հայաստան առանցքային նշանակություն կունենա երկկողմ պետակա հարաբերությունների պատմության մեջ՝ նոր լիցք հաղորդելով ամուր պատմաշակութային կապերի վրա խարխսխված համագործակցությունը ։ Այս մասին նա ասաց պետական այցով Հայաստան ժամանած բուլղարացի գործընկերեջ հետ այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսիժամանակ։
ՀՀ նախագահը նկատեց, որ Բուլղարիայի նախագահի հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։
«Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ, անդրադարձանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային շատ հարցերի։ Վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-բուլղարական երկկողմ և բազմակողմ համագործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ։ Այս հանձնառության վկայությունուններն են նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև քիչ առաջ սոտրագրված փաստաթղթերը, որ համալրելու են մեր երկրների միջև ավելի քան 50 համաձայնագիր ներառող հարուստ իրավապայմանագրային դաշտը»,- ասաց ՀՀ նախագահը։
ՀՀ նախագահը նաև շեշտեց, որ շնորհավորել է իր գործընկերոջը Եվրոպական միության խորհրդում Բուլղարիայի նախագահության ստանձնման կապակցությամբ։
«ԵՄ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և սա ևս մեկ ուղղություն է, որտեղ հայ-բուլղարական փոխգործակցությունը խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Հույս հայտնեցի, որ ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահությունը, ի թիվս այլ հարցերի, առաջընթաց կարձանգրի նաև Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում։
Բարձր գնահատեցինք մեր երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը՝ միջազգային հարթակներում։ Շահագրգռված ենք նույն ոգով շարունակելու խորացնել բազմակողմ համագործակցությունը։ Իհարկե, քննարկեցինք տնտեսական ոլորտի հարցերը, փաստեցինք, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշենրը շոշափելի աճ են արձանագրել։ Միաժամանակ ներուժը շատ ավելին է, և պետք է աշխատենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջությա ն և հաղորդակցության ոլորտներում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ»,- ասաց ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանի խոսքով, երկու կողմերը գոհունակությամբ արձնագրել ե նաև բուլղար գործարարների հետաքրքրության աճը՝ Հայաստանում ընդլայնելու տնտեսական հնարավորությունները։ Խոսք թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության, թե Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի մասին է։
ՀՀ նախագահը շեշետեց, որ բուլղար գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նար Արցախյան հիմնախնդրին։ «Մեզ համար չափազանց կարևոր է, որ մեր գործընկերների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող գործընթացին, ինչը համահունչ է նաև ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը։ Կարևորում ենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ամրագրում է ԵՄ լիարժեք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը և նրանց կողմից առաջարկվող կարգավորման սկզբունքներին։
Մեր հանդիպումը, իհարկե, ես գնահատում եմ արդյունավետ: Մենք հնարավորություն ենք ունենալու օրվա ընթացքում, ինչպես նաև վաղը նորից խոսելու մեր հարաբերությունների զարգացման մասին և, իհարկե, հույս եմ հայտնում, որ հայ-բուլղարական քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը, արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ, ավելի կընդլայնվեն և կզարգանան:
Ես նաև վերահաստատեցի իմ հրավերը պարոն նախագահին՝ աշնանը մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, և իհարկե, մեծ հաճույքով ընդունեցի պարոն նախագահի հրավերը՝ այցելելու բարեկամ Բուլղարիա»,- խոսքն ամփոփեց ՀՀ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահի նստավայարում կայացել են հայ-բուլղարական ընդլայնված կազմով բանակցություններ
- Բուլղարիայի նախագահ. Ակնկալում եմ, որ այսօր կստորագրենք համագործակցության չորս շատ կարևոր փաստաթուղթ
- Բուլղարիայի նախագահը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը
- Պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին