Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Դին Լիժենն է
Կայացել է շախմատի հավակնորդների մրցաշարի (մարտի 10-28, Բեռլին) վիճակահանությունը: Մեկնարկային տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ առաջին տուրում միմյանց հետ կխաղան նաև. Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)-Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ), Սերգեյ Կարյակին (ՌԴ)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Ուեսլի Սո (ԱՄՆ) զույգերը:
Հավակնորդների մրցաշարի հաղթողը նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում կհանդիպի Մագնուս Կարլսենին: