Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիների» Ан-148 ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում:
Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքերը փոխանցել ավիավթարում զոհվածների հարազատներին և մերձավորներին»:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին
- Օրենբուրգում ավիավթարի զոհերի հիշատակին սգո օր է հայտարարվել
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
- Ռուսաստանում ավիավթարի հետևանքով զոհերի թվում հայեր կան
- Մերձմոսկվայում օդանավ է վթարի ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում