Կոնվերս Բանկը կրկին արժանացել է միջազգային մրցանակի
Կոնվերս Բանկը միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի և աննախադեպ աճի շնորհիվ արժանացել է բելգիական KBC Bank N.V. առաջնակարգ բանկի որակի գերազանցության «Euro STP Excellence Award 2017» մրցանակին:
Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մրցանակը Բանկին շնորհվել է «փոխանցումների 99,93%-ն առանց մարդկային միջամտության իրականացնելու համար: Այս ձեռքբերումը վկայում է այն մասին, որ մրցանակի արժանացած կազմակերպության կողմից փոխանցումների ոլորտում գործադրված ջանքերի շնորհիվ, վերջինիս հաջողվել է ապահովել գործառնական գերազանցության չափազանց բարձր մակարդակ»:
Այս հեղինակավոր մրցանակը վկայում է այն մասին, որ Բանկի կողմից մատուցվող ծառայությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված որակի բարձր չափանիշներին: Փոխանցումները մշակվում են բացառապես ավտոմատ կերպով՝ առանց մարդկային միջամտության, ինչն ապահովում է փոխանցված գումարի շահառուին հասնելու մաքսիմալ արագություն:
«Սա կրկնակի ձեռքբերում է մեզ համար, քանի որ 2017թ.-ի ընթացքում SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների արձանագրված զգալի քանակային աճին զուգահեռ կարողացել ենք պահպանել որակի սահմանված բարձր մակարդակը»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել էԿոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
KBC Bank N.V. առաջատար բելգիական բանկի և Կոնվերս Բանկի միջև համագործակցությունը ունի ավելի քան տասնամյա պատմություն, որը ներառում է ինչպես թղթակցային հարաբերությունների, այնպես էլ առևտրի ֆինանսավորման ոլորտը՝ տարեցտարի արձանագրելով փոխգործակցության ընդլյանման կայուն առաջընթաց:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին