Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով այսօր Կիևում ձերբակալվել է, արդեն ուղևորվում է Լեհաստան: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն:
Ըստ որոշ աղբյուրների՝ քաղաքական գործիչը Լեհաստան է մեկնել 4-րդ չվերթով՝ Կիևի ժամանակով 16:00-ին: Աղբյուրները նաև պնդում են, որ սա ոչ թե արտաքսում է, այլ ապօրինի ներգաղթյալի վերադարձ այն երկիր, որտեղից նա ոչ օրինական ձևով եկել է:
Սաակաշվիլին 2017-ի սեպտեմբերին ժամանել է հենց Լեհաստանից՝ սահմանն անցնելով: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել են փետրվարի 12-ին Կիևում՝ «Սուլուգունի» ռեստորանում:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիին Բորիսպոլի օդանավակայան են տանում
- Կիևի ռեստորաններից մեկում ձերբակալել են Սաակաշվիլիին. համախոհ