
Ինեկոբանկի վարկերի մարումը ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալներով՝ 0 % միջնորդավճարով. ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ Ինեկոբանկի կողմից տրամադրվող վարկերի վճարման համար կարելի է օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում գտնվող ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալներից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով Ինեկոբանկի վարկերի վճարումը կատարվում է ակնթարթորեն և առանց որևէ միջնորդավճարի:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կամ www.mobidram.am կայքերից, զանգահարել 444 հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ՝ գրելով [email protected] էլ. հասցեին կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը։ Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միանալ ընկերության ֆեյսբուքյան էջին։