Պոլսում բողոքում են Աթեշյանի դեմ
Ստամբուլում փետրվարի 11-ին Բուն Բարեկենդանի տոնին անցկացվող պատարագի ժամանակ բողոքել են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, բողոքի համար պատճառ էր դարձել փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի որոշումը: Ժողովը, տեղի տալով պետության պահանջներին, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին վերականգնել էր պատրիարքի փոխանորդի պաշտոնում:
Աթեշյանի դեմ բողոքը տեղի է ունեցել Ֆերիքյոյ թաղամասում գտնվող հայկական եկեղեցում, որտեղ անցակցվող պատարագին ներկա է եղել նաև Աթեշյանը: Պատարագին մասնակցող Բեսսե Քաբաքը որպես բողոքի նշան վեր էր բարձրացրել Աստվածաշունչը և սկսել էր երգել «Տեր, որողորմյա» շարականը:
Քաբաքին եկեղեցուց դուրս են հրավիրել, իսկ եկեղեցու դռների մոտ կանգնած ոստիկանները նրան տարել են Ֆերիքյոյի ոստիկանական տեղամաս, որտեղ մեկ ժամ պահելուց և արձանագրություն կազմելուց հետո բաց են թողել:
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը նամակ էր ուղարկել պատրիարքարան: Նամակում նշվում էր, որ պետությունը 2017 մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները անվավեր է համարում, իսկ պատրիարքության ղեկավար է ճանաչում Արամ Աթեշյանին, որին Նախարարների խորհուրդը 2010 թվականին պատրիարքի փոխանորդի լիազորություններ էր տվել: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:
Պատրիարքն անբուժելի հիվանդության պատճառով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Այդ մասին վկայում են նաև բժիշկական եզրակացությունները և դատարանի որոշումը, որով նա անգործունյա է ճանաչվել, իսկ մայրը նշանակվել է խնամակալ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական պետությունը հերթական անգամ միջամտեց հայ համայնքի կրոնական գործերին. Արևելագետ
- Տեր Վահրամ. Պոլսո պատրիարքարանի հարցը կքննարկվի փետրվարի 20-ին
- Տեր Խաժակ Արք. Պարսամյան. Պոլսո պատրիարքը համայնքի կողմից պիտի ընտրվի
- «Ժամանակ». Բեքչյանը հրաժարական տվեց, Աթեշյանը վերադարձավ փոխանորդի պաշտոնին
- Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հարցով դատական հայց է ներկայացվել Թուրքիայի ՆԳՆ դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին