Զբոսաշրջությունը 2017 թվականին Վրաստանին բերել է շուրջ 3 մլրդ դոլարի եկամուտ
«Զբոսաշրջությունը վրացական տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկն է, և Զբոսաշրջության ազգային գործակալությունը առավելագույն ջանքեր կգործադրի տուրիզմի հետագա զարգացման համար»,- այս մասին ասել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Գիորգի Չոգովաձեն՝ զբոսաշրջային ոլորտի մասնավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Գրուզիա օնլայնը»:
Չոգովաձեն նշել է, որ 2017 թ-ի արդյունքներով զբոսաշրջության ոլորտը գրանցել է ռեկորդային ցուցանիշներ՝ և Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվի, և եկամուտների առումով:
Մասնավորապես, ըստ նրա, 2017թ-ին Վրաստան է այցելել 7 մլն 554 հազար 936 օտարերկյա զբոսաշրջիկ: Նախորդ տարի զբոսշրջությունը Վրաստանի տնտեսությանը բերել է 2 մլրդ 750 մլն դոլարի եկամուտ, ինչը 2016 թվականի համեմատ 27 տոկսով ավելի է: