Պասիվ ծխելու ազդեցության անվտանգ շեմ չկա. ԱՀԿ
Հաշվի առնելով, որ Հայաստանը ներկայումս աշխատանքներ է իրականացնում ծխախոտի դեմ պայքարի նոր քաղաքականության մշակման շուրջ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարդկանց ուշադրությունն է սևեռում ծխախոտի ծխից պաշտպանելու կարևորության հարցին՝ մարդկանց առողջության իրավունքին:
World Health Organization Armenia-ն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ԱՀԿ-ի զեկույցը, որը ներկայացնում են ստորև.
«Պասիվ ծխելու ազդեցության անվտանգ շեմ չկա: Նույնիսկ ոչ մշտական ազդեցությունը կարող է հանգեցնել լուրջ և հաճախ մահացու հիվանդությունների, այդ թվում սրտանոթային և շնչառական հիվանդությունների, ինչպես նաև թոքերի և քաղցկեղի այլ տեսակների: Երեխաները, նորածինները, ինչպես նաև պտուղը/սաղմը հատկապես խոցելի են և երկրորդային ծխի պատճառով առողջական լուրջ խնդիրների առջև են կանգնում:
Հակածխախոտային օրենքների կիրառումը կարող է լինել շատ պարզ և ծախսարդյունավետ:
Ծխախոտային ինդուստրիան քաջատեղյակ է, որ հակածխախոտային քաղաքականությունը, որը պաշտպանում է հասարակությանը երկրորդային ծխից, լուրջ վտանգ է հանդիսանում ծխախոտային բիզնեսի համար: Ծխախոտային ինդուստրիան բազմիցս ապակողմնորոշել և ապատեղեկացրել է հասարակությանը առողջապահական ռիսկերի և ծխախոտի երկրորդային ծխի վտանգների մասին, ինչպես նաև ծխելու արգելքների տնտեսական ազդեցության մասին:
Ծխախոտային ինդուստրիան, ինչպես անմիջական կերպով, այնպես էլ տարբեր խմբերի միջոցով, շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի դանդաղեցնի ծխախոտի երկրորդային ծխից պաշտպանելու արդյունավետ օրենսդրության իրականացումը՝ ուղղված աշխատողներին և հասարակությանը պաշտպանելուն»:
Այնուհետև World Health Organization Armenia-ն համապատասխան հղումով ներկայացնում է ծխախոտի արտադրության մասին առավել տարածված առասպելներից մի քանիսը ծխելու արգելքի մասին, ինչպես նաև հակափաստարկներ՝ հիմնված գիտական ապացույցների վրա:
Հարակից հրապարակումներ`
- Իսկ մեռնելը կհետաձգեմ մի 30-40 տարի. նախարար
- Ռոզա Բաբայան. Այս նախագիծը ծխողների դեմ չէ
- Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալներն ավելացել են