Թուրքիայում սիբիրյան խոցի կասկածանքով ավելի քան 70 մարդ է հոսպիտալացվել
Թուրքիայի հյուսիսում 73 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, նրանց մոտ սիբիրյա խոց է կասկածվում: Մեկ հիվանդ մահացել է, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Hurriyet-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Տրապիզոնում: Անցած շաբաթ սիբիրյան խոց էր հայտնաբերվել մասնավոր տնտեսություններից մեկի կովի մոտ: Չնայած իշխանությունների զգուշացումներին՝ տերը մորթել էր կենդանուն և միսը բաժանել հարևաններին:
Հետազոտությունների արդյունքները հաստատել են երեք հիվանդների ախտորոշումը, հաղորդվում է նաև, որ մահացած կինը վարակված է եղել: