Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստում
Երևանի ավագանու՝ ընթացող նիստում ծեծկռտուք առաջացավ: Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը ձեռքին երկու ապակե տարայով մուգ գույնի հեղուկ, դեմքին բժշկական դիմակով փորձեց մոտենալ նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Վերջինը անվտանգության աշխատակիցներին կոչ արեց «շուտ դեմը առնել»: Քաշքշուկի ժամանակ Մ. Խաչատրյանը հեղուկը թափեց հատակին, հայտարարեց, որ «Նուբարաշեն վարչական շրջանից նվեր են ուղարկել»:
Թեժացող բանավեճի ժամանակ տեղի տվեցին փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի նյարդերը, նա հրելով հեռացրեց ավագանու կին անդամին: Դրանից հետո Մ. Խաչատրյանը սկսկեց աջ ու ձախ կոտրել սեղանի վրա դրված շշերը, ապտակել ավագանու ՀՀԿ-ական տղամարդկանցից մեկին, քաշել փոխկաապը: Իր հերթին ավագանու տղամարդ անդամը՝ Գոռ Վարդանյանը, ապտակեց Խաչատրյանին:
«Ելք» խմաբկցությունից Դավիթ Խաժակյանի՝ նրանց բաժանելու փորձերն ապարդյուն էին:
Կուսակից ընկերոջն օգնելու համար ՀՀԿ-ական մեկ այլ տղամարդ հետևից քաշեց Մ. Խաչատրյանի մազերը:
Տեսանյութը՝ Factor.am-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին