
Հաղթած Արամ Մանուկյանի չհաղթած հուշարձանը, այնուամենայնիվ կտեղադրվի մայրաքաղաքում
Այսօր Երևանի ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում Արամ Մանուկյանի հուշարձանը տեղադրելու մասին որոշման նախագծին:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հուշարձանը կտեղադրվի մայրաքաղաքի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում։
Աղբյուրը հիշեցնում է, որ հուշարձանի նախագծի բաց մրցույթի արդյունքում մրցութային հանձնաժողովը 2017թ. սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած աշխատանքը:
Իսկ մենք հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամ, ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը, ով նույնպես դեմ է քվեարկել այս նախագծին, panorama.am-ին ասել էր, որ իրենք այս էսքիզը չեն էլ քննարկել:
«Այդ գործը ընդհանրապես չի մասնակցել, երկրորդ փուլում ուղղակի ինչ-որ նոր մարդկանց են մտցրել, պարզ չէ՝ ինչու»,- ասել էր նա: