Բեքչյանի հրաժեշտը. Տխրեցնող, ցավալի ինտրիգներ են հյուսվել
2017 թվականի մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիոսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Բեքչյանը, նամակում ներկայացնելով պատրիարքի տեղապահի ընտրության ընթացքը, նշել է, որ 50 տարի արտասահմանում ապրելուց հետո Թուրքիա վերադառնալու միակ նպատակն է եղել կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունը: Բեքչյանը նշել է, որ խորապես սխալվել է՝ կարծելով, թե այս հարցում բարեխղճորեն և հավատքով առաջնորդվելը բավարար կլինի, և եկեղեցին ու ժողովուրդը խորամտությամբ կկարողանան պատրիարքի ընտրություններում հաջողության հասնել:
«Երբ ստանձնեցի տեղապահի պարտականությունները, առերեսվեցի ապշեցուցիչ իրողությունների հետ: Դրանցից ամենակարևոր բացահայտումն այն էր, որ ընտրական գործընթացն առաջին իսկ օրից չէր կարող ընթանալ թափանցիկ, ազնիվ և արդար ընտրական կանոնների համաձայն»,-գրել է արքեպիսկոպոսը՝ ընդգծելով, որ այդ ամենի ցավալի, վիրավորական դրսևորումներն ու օրինակները չի ցանկանում հիշել և հիշեցնել:
Երկրորդ տխուր իրողությունն այն է, որ նախկինի համեմատ ներկայումս Ստամբուլում չափազանց նվազել է ուժեղ կամքի տեր, համայնքի պատմության և արժեքներին քաջատեղյակ հոգևորականների ու աշխարհականների թիվը:
«Այն, ինչ կատարվեց, վերջին մեկ օրվա գործ չէ: Արդյունքը, որի թիրախում կարծես թե ես եմ, իրականում նպատակաուղղված է 85-րդ պատրիարքի ընտրությունները տապալելուն և բավականին երկար ու մշակված արշավի հետևանք է: Տխրեցնող, ցավալի ինտրիգներ են հյուսվել, որոնք անասելի չափերի են հասել»:
Բեքչյանը հայտնել է, որ ստեղծված իրավիճակում որոշել է կարճ ժամանակով հեռանալ Ստամբուլից, ինչը անում է հակառակ իր ցանկության:
Նա նշել է, որ համայնքի ներսում որևէ պատրվակով նոր ցնցումներ չպետք է թույլ տալ: Այդ իսկ պատճառով իր ներկայությամբ համայնքին և ղեկավարներին ապագա քայլերում չկաշկանդելու համար որոշել է հեռանալ Ստամբուլից:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:
Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում
Հարակից հրապարակումներ`
- Պոլսում բողոքում են Աթեշյանի դեմ
- Տեր Վահրամ. Պոլսո պատրիարքարանի հարցը կքննարկվի փետրվարի 20-ին
- Տեր Խաժակ Արք. Պարսամյան. Պոլսո պատրիարքը համայնքի կողմից պիտի ընտրվի
- «Ժամանակ». Բեքչյանը հրաժարական տվեց, Աթեշյանը վերադարձավ փոխանորդի պաշտոնին
- Պոլսո պատրիարքարանն անորոշության գրեթե տասներորդ տարին է թևակոխում. Գոչունյան
- Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին
- ԱՄՆ պետքարտուղարություն. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը»
- Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին