Կիևը ռուսական 135 գիրք հակաուկրաինական է ճանաչել
Ուկրաինայի Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման պետական կոմիտեն 137 գիրք ներառել է այն ցանկում, որոնց բովանդակությունը ուկրաինական իշխանությունների կարծիքով ուղղված է Ուկրաինայի անկախության վերացմանը, բռնության քարոզչությանը, ազգամիջյան, ռասայական, կրոնական թշնամանքի հրահրմանը, ահաբեկչական գործողությունները կատարելուն, մարդու իրավունքների և ազատությունների հանդեպ ոտնձգությանը:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ցանկում ներառված է ռուսական 135 գիրք, ինչպես նաև երկու հրատարակություն` Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից։
Հեղինակների թվում են՝ Զախար Պրիլեպինը, Դմիտրի Goblin Պուչկովը, Ալեքսանդր Դուգինը, Սերգեյ Դորենկոն և այլոք։