Լ. Ալավերդյան. Սումգայիթյան ջարդերին ոչ իրավական, ոչ քաղաքական գնահատական չի տրվել
Չնայած Սումգայիթյան ջարդերը հստակ փաստաթղթավորված են, կան ականատեսների վկայություններ, սակայն ցեղասպան այդ գործողությունները ոչ իրավական, ոչ քաղաքական գնահատականի չեն արժանացել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Նույնիսկ այդ գործողություններից տուժածներին որևէ առումով փոխհատուցում չի եղել: Սա կարող է սարսափելի թվալ, սակայն այդպես է: Նորանկախ Հայստանում մենք չունենք ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ մարդասիրական գնահատական»,-նշեց Ալավերդյանը:
Նա հիշեցրեց, որ Սումգայիթի ցեղասպան գործողությունները խորհրդային միության իշխանությունները որակեցին խուլիգանական գործողություններ, ընդամնեը մեկ մարդ ենթարկվեց մահապատժի, այն էլ հայտնի չէ, նա կրել է պատիժը, թե ոչ: Հայաստանում էլ մինչ օրս այդ ջարդերին գնահատական չի տրվել, այն պարագայում, երբ մարդիկ են գլխատվել՞
«Լուրեր կան, որ նույնիսկ նրանք այդ գլխատումների համար պարգևների են արժանացել, ինչպես եղավ Ռամիլ Սաֆարովի դեպքում»,-ասաց նա:
Սումգայիթի նախկին բնակիչ Ռայա Թովմասյանը, ում ամուսինը զոհվել է Սումգայիթում ջարդերի հետևանքով, այսօր Հայաստանում կարգավիճակ չունի:
«Սովորական Ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը նշում է, որ ցեղասպան գործողությունները կազմակերպված ու համակարգված են եղել Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Խորհրդային միության իշխանությունների լուռ աջակցությամբ:
«Մենք բազմաթիվ վկայություններ ունենք այդ մասին, դրա մասին խոսում են նույնիսկ ադրբեջանցիները: Մենք ունենք բազմաթիվ տեսագրություններ, որտեղ երևում են, թե ինչպես են հատուկ ջոկատայինները ղեկավարում այդ ջարդերն ու գործողությունները»,-ասաց Մ. Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սումգայիթն այն դեպքն է, երբ մարդուն սպանում էին նրա համար, որ ինքը հայ է. Միքայել Մելքումյան
- Սումգայիթը ուսումնասիրվելու մեծ անհրաժեշտություն դեռ ունի. Մարինա Գրիգորյան
- Արցախի ԱԺ-ը կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերը
- Սումգայիթի ջարդերը եղել են զգուշացում ամբողջ հայության համար. Ալավերդյան
- Հոգեբանն ու սոցիոլոգը՝ սումգայիթյան ջարդերի մասին
- «Սումգայիթը» դարձավ Ադրբեջանի կողմից Թուրքիայից ժառանգած քաղաքականության դրսևորում. Մ.Գրիգորյան
- Սումգայիթի զոհերի հարազատները մեր երկրում չունեն սոցիալական հատուկ պաշտպանվածություն. Լարիսա Ալավերդյան
- Ադամ Շիֆ. Սումգայիթյան ջարդերը պատահականություն չէին
- «Սումգայիթյան ոճրագործությունը շատ լավ պատրաստված էր պետական մարմինների կողմից» (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին