Երբեք չենք ասել, թե հայկական ատոմակայանը հավերժ աշխատելու է. Հայկ Հարությունյան
Հայկական ատոմակայանի վերազինման և վերակառուցման աշխատանքները շարունակվում են: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, այս տարի էլ աշխատանքները շարունակվելու են, մասնավորապես, կատարվելու են ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումներ։
«Արդյունքում, ունենալու ենք առնվազն 10 տոկոս հզորության ավելացում՝ ատոմակայանի էֆեկտիվության հաշվին»,- ասաց նա:
Անդրադառնալով ատոմակայանի շուրջ առկա խոսակցություններին, թե այն պետք է փակվի, Հայկ Հարությունյանը նշեց, որ երբեք չեն ասել, թե հայկական ատոմակայանը հավերժ աշխատելու է: Նրա խոսքով՝ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում ու եզրակացություններ ներկայացնում:
«Մենք նախատեսում ենք ծրագրի կյանքի երկարացումը և իրականացվում են լուրջ ներդրումներում, որոնք ուղղված են հիմնականում անվտանգության ստանդարտների բարձրացմանը, և միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել ենք: ԵՄ-ում նման բլոկները երկարացվել են ոչ թե տասը, այլ 30 տարով: Այստեղ խնդիր չենք տեսնում»,- ասաց Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ պետք է պարզապես հասկանան, թե երբ են այն ապագործարկելու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան