
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգության» վարչության անդամների հետ
Այսօր տեղի է ունեցել Ժառանգություն կուսակցության վարչության հանդիպումը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում վարչությունը ներկայացրել է երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝« քաղբանտարկյալներից մինչև արտագաղթ»: Ներկայացվել է նաև ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու՝ կուսակցության տեսլականը:
Իր դիքորոշման ու պատկերացումների մասին խոսել է նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում
- Պատրաստ եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը․ Արմեն Սարգսյան