Հասարակություն 13:28 13/02/2018

Բակո Սահակյան. Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր  մասնակցել է Ստեփանակերտի  Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին և հանդես եկել ելույթով:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի և սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:

Իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնավորապես  ասել է.

«Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մեր ողջ ժողովրդին Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ: 

1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ: Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին:
Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը:

Իր կամքին հակառակ գտնվելով օտար ու արհեստածին Ադրբեջանի կազմում՝ Արցախը դատապարտված էր հայաթափման և կործանման:  Այդպիսի ճակատագիր ունեցան Նախիջևանը, Ադրբեջանին բռնակցված պատմական հայկական այլ տարածքներ: Բազմաթիվ ազգային փոխրամասնություններ այդ երկրում ենթարկվեցին բռնաձուլման և վերացան պատմական ասպարեզից:

Մենք այլընտրանք չունեինք և երբևիցե չենք համակերպվել գերության հետ՝ բազմաթիվ փորձեր ձեռնարկելով օտար լուծը թոթափելու ուղղությամբ: Ինչպես հանրաճանաչ ակադեմիկոս Անդրեյ Սախարովն է ժամանակին ասել՝ հայերի համար այս պայքարը կյանքի ու մահվան հարց է, Ադրբեջանի համար՝ ամբիցիաների:

Չնայած այդ ամենին՝ Արցախյան շարժումը ազգային-ազատագրական պայքարի այն բացառիկ օրինակներից մեկն է, որն ի սկզբանե որդեգրել էր պատմական արդարության և ոտնահարված իրավունքների վերականգնումը քաղաքակիրթ ու խաղաղ միջոցներով, միջազգային նորմերին ու կանոններին խիստ համահունչ:
Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին առանց վարանելու դիմեցին բռնությունների՝ կազմակերպելով խաղաղ հայ բնակչության կոտորածներ, ջարդեր, տեղահանումներ, որոնք դարձան մարդկության դեմ հանցագործությունների ամենագարշելի դրսևորումներից:

Այդ ցեղասպան քաղաքականության արդյունքում հարյուր-հազարավոր հայեր բռնատեղահանվեցին իրենց օջախներից, մեր պատմական հայրենիքի զանազան վայրերից, հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ոչնչացվեց հայ մշակույթի նյութական և ոչ նյութական հարուստ ժառանգությունը ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում:
Անմարդկային այս քաղաքականությունը Ադրբեջանը շարունակում է նաև այսօր: Բաքվի իշխանությունները չեն հրաժարվել Արցախյան հիմնախնդիրը ուժային տարբերակով լուծելու իրենց նպատակներից՝ դիմելով տարբեր սադրանքների, ամեն օր խախտելով զինադադարի ռեժիմը, ագրեսիվ քաղաքականություն վարելով Արցախի և Մայր Հայաստանի դեմ տեղեկատվական, քաղաքական, դիվանագիտական և այլ հարթություններում: Իսկ 2016 թվականի ապրիլին անցնելով լայնածավալ հարձակման՝ Ադրբեջանը պլանավորում էր սրընթաց պատերազմի միջոցով ոչնչացնել արցախյան պետականությունը:

Բոլոր այդ փորձերը ձախողվեցին, և թշնամին ետ շպրտվեց՝ տալով զգալի մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ: Այդպես եղել է և այդպես կլինի ընդմիշտ:
Դրա երաշխիքը մեր հզոր բանակն է, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, իր երկիրը և հուսալի ապագան սեփական ուժերով կերտող մեր ժողովուրդը, հայրենիքի պաշտպանության ժամանակ կոփված հայրենասեր ու հզոր անկախության սերունդը:
Պաշտպանության բանակը և հայոց զինված ուժերը մեր ազգային-ազատագրական պայքարի, մեր անկախ պետականության ամենամեծ ձեռքբերումներից են, մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգության ապահովման, նրա բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը:

Հավե՜րժ փառք մեր հերոսական և ազատարար բանակին:

Պետությունը այսուհետ էլ անելու է ամեն ինչ երկրի պաշտպանունակության ամրապնդման, մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովման, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցման ուղղությամբ:
Այս գոյապայքարում, դժբախտաբար, մենք ունենում ենք նաև անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները: Նրանք զոհ չեն, նրանք մարտիրոսված հերոսներ են, ովքեր անմահացան և շարունակում են իրականացնել հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը՝ ոգեշնչելով և պարտավորեցնելով՝ անմնացորդ ծառայել հայրենիքին, աշխատել ի փառս նրա զարգացման ու զորացման:
Մեր բոլոր կորուստները չսպիացող վերքեր են և միշտ կմնան մեր ժողովրդի հիշողության ու պատմության մեջ:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

1988-ի ոգին ու պատգամը երեսուն տարի անց շարունակում են մեզ համար ուղենիշ հանդիսանալ, և մեր հայացքը ուղղված է միմիայն դեպի ապագան:
Մենք շարունակելու ենք կերտել և կառուցել անկախ ժողովրդավարական ու սոցիալական երկիր, էլ ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Անկախ պետականությունը մեր ամենամեծ արժեքն է, և բոլորիս պարտքն է առավելագույնը անել նրա շարունակական զարգացման ու զորացման համար:

Վերջին երեք տասնամյակներում Արցախը անցել է պետականաշինության լուրջ ճանապարհ: Մեր ժողովուրդը արդյունավետորեն իրականացրել է իր առջև դրված ամենաբարդ առաջադրանքները: Մենք պաշտպանել ենք մեր պետությունը, նրա անկախությունն ու ազատությունը, վերականգնել ենք պատերազմի հետևանքով գրեթե հիմնովին ավերված տնտեսությունը և թևակոխել կայուն զարգացման փուլ:

Ներկա դրությամբ հաստատուն կերպով զարգանում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հետևողականորեն բարձրանում է ժողովրդի կենսամակարդակը: Ընթացքի մեջ է Արցախի  միջազգային ճանաչման գործընթացը: Մեր երկիրը օրեցօր ճանաչելի է դառնում աշխարհին և բազմակողմանի կապեր հաստատում տարբեր միավորումների հետ: 
Այս բոլոր տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք Մայր Հայաստանի հատուկ հոգատարությունը Արցախի նկատմամբ: Անհնարին է պատկերացնել մեր ձեռքբերումներն ու հաղթանակները առանց Հայաստանի Հանրապետության գործուն և անմիջական մասնակցության:
Այսօր էլ միասին լուծում ենք մեծ ու պատասխանատու խնդիրներ: Բոլորս հաստատակամ ենք և կանենք հնարավորը, որպեսզի վաղվա օրը լինի հուսալի, մեր հայրենիքը՝ ավելի հզոր ու բարեկեցիկ:
Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման: Մեր ժողովուրդը, մեր բանակը և ողջ հայությունը ցանկացած պահի արժանի հակահարված կտան մեր ազատությանն ու անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության:

Փա՜ռք ազատ ու անկախ Արցախին:
Փա՜ռք Մայր Հայաստանին:
Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:34
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մոսկվայի պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ցանկացած առաջարկ, եթե դրանք ներկայացնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
23:03
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տանը պարտվեց Ֆարերյան կղզիներին
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան -Ֆարերյան կղզիներ ֆուտբոլային հանդիպումն...
Աղբյուր` Panorama.am
22:37
Նրա ամբողջ ճիգը կառուցված էր այն թեզի վրա, թե իբր մեր սոցիալ-հոգեբանությունն ապապետական է. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Ազգային ժողովում Նիկոլի այսօրվա զեղումները լսելիս հասկացա մի բան. քանի որ այլ միջոցներով իր...
Աղբյուր` Panorama.am
22:24
Պաշտպանյալս ուղիղ հինգ ամիս ակնհայտ ապօրինությամբ ենթարկվել է քրեա-քաղաքական հետապնդման. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
21:56
Հեռացի՛ր, հեռցի՛ր.Ստադիոնում պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը
«Հեռացի՛ր, հեռցի՛ր». Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում հայ երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Նոյեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Թևոսյան...
Աղբյուր` Panorama.am
20:58
Այսօր բանակցություններ գոյություն չունեն․ Բագրատ Սրբազան
«Ձեր իշխանության գալու դեպքում ի՞նչ եք խոստանում, եթե արցախցիների՝ Արցախի վերադարձ, ապա ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով»,- հարցին ի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ և դա պետք է շարունակություն ունենա․ Բագրատ Սրբազան
«Վերաբերմունքը չի փոխվել որևէ ձևով այսօր վարչապետի աթոռը զբաղեցնողի նկատմամբ՝ ոչ իր լեգիտիմությամբ, ոչ էլ  Հայաստանի շահերը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
20:17
Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյանը՝ Նիկոլ Փաշինյանի սափրվելու մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի սափրվելուն, գրում է․ «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6...
Աղբյուր` Panorama.am
19:54
«Հրաժարականն անխուսափելի է»․ ֆուտբոլի երկրպագուները երթ են անցկացնում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles և FAF շարժումները Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան - Ֆարերյան կղզիներ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Պատերազմի վտանգի մեջ գտնվող և օկուպացված տարածքներով երկրի կառավարիչն ասում է «...
Աղբյուր` Panorama.am
19:28
Սափրված Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը  տեսանյութ է հրապարել  ֆեյսբուքյան իր էջում՝ ցուցադրելով սափրված դեմքը։ «Ողջույն սպիտակամորուս»,-...
Աղբյուր` Panorama.am
19:17
Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
 Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելեց Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
18:49
Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է...
Աղբյուր` Panorama.am
18:35
Վրաստանում ընտրությունների պատճառով փակ «անցակետերը» խնդիրներ են ստեղծում
Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) Ախալգորիի «անցակետերը»...
Աղբյուր` Panorama.am
18:10
Հայաստանում ինձ համեմատում են Մխիթարյանի հետ. Գոռ Մանվելյան
«Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը ծավալուն հարցազրույց է տվել հեղինակավոր So Foot պարբերականին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։  «Սերոբ Սմբաթի Սարգսյանին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ մակնշումներով օղի և գինի
Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպք
Աղբյուր` Panorama.am
17:53
Էրդողանը սպառնում է քրդերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Սիրիայի հյուսիսում քրդական զինված ուժերի դեմ նոր ռազմական գործողությունները: Ըստ Էրդողանի,...
Աղբյուր` Panorama.am
17:44
Չեմ պատկերացնում, թե ինչի շուրջ պետք է համագործակցենք. Օֆելյա Գրիգորյանը՝ ՀՀ-ի և ադրբեջանական հիդրոլոգների աշխատանքային խմբերի մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը օրերս հայտարարեց. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է...
Աղբյուր` Panorama.am
17:31
ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներով համամարդկային համարվող Արցախի ժողովրդի ստեղծած ժառանգությունը շարունակաբար ավերվում է
Պատերազմից 4 տարի անց էլ առաքելության ուղարկումը իրականություն չի դարձել
Աղբյուր` Panorama.am
17:25
Ավինյանի կնոջ հորը Սարգիս Հովհաննիսյանի կողմից հարվածելու հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
«Քննչական կոմիտեն հաղորդում է  ստացել մի անձի կողմից իրեն հարված հասցնելու վերաբերյալ։ Հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել...
Աղբյուր` Panorama.am
17:16
2024 թվականի ամենասեքսուալ տղամարդը. նրա անունը ծանոթ է շատերին
Հայտնի դերասանը Ջոն Կրասինսկին People-ի կողմից ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդը: 45-ամյա արտիստը հանրությանը հայտնի է «Օֆիս»...
Աղբյուր` Panorama.am
17:01
Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն
Հաճախորդների փոփոխվող կարիքներից ու ակնկալիքներից մինչև բանկերի թվային փոխակերպում, հաճախորդների վստահությունից մինչև վաճառքների խթանում,...
Աղբյուր` Panorama.am
16:56
OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը
OVIO ընկերությունը գործարկել է նոր OVIO Cloud ամպային ծառայությունը, որը կազմված է երկու կլաստերից` G-Cloud և B-Cloud: G-Cloud կլաստերը...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ինչու՞ Չապայևի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին
ՀՀԿ  ԳՄ անդամ  Էդուրադ Շարմազանովը գրում է. «Պատասխանատու վարչապետը չի գոռում Արցախը Հայաատան է և վերջ ու հրաժարվում...
Աղբյուր` Panorama.am
16:53
Նիկոլ Քիդմանը խոսել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում նկարահանվելու իր ցանկության մասին
Դերասանուհի Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ կցանկանար խաղալ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի ֆիլմում։ Այս մասին նա խոսել է Vanity Fair-ին տված...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ազգային Ժողովում այսօր շարունակվել է ապազգային ելույթների ու օտար տեղերից ներարկված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
12:16 14/11/2024

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}