ՀԿ-ն դատախազությանը կոչ է անում ավագանու նիստում տեղի ունեցածի վերաբերյալ թափանցիկ քննություն իրականացնել
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում Երևանի է ավագանու անդամ «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ փետրվարի 13-ի նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների կողմից բռնի ուժի է կիրառվել «Երկիր Ծիրանի» ներկայացուցչի նկատմամբ:
««Երկիր Ծիրանի»-ի անդամները դահլիճ են բերել Նուբարաշեն թաղամասում շաբաթներ շարունակ փողոց արտահոսող և թաղամասում գարշահոտություն տարածող կոյուղաջրով լի շիշը ու փորձել այն հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Հանրապետական խմբակցության ավագանու անդամների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև հրմշտոց է սկսվել։ Հանրապետականները նիստերի դահլիճից բռնությամբ դուրս են հանել ընդդիմադիր խմբակցության անդամներին։
«Ազատություն» լրատվամիջոցի կողմից հրապարակված տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է Հանրապետականի ավագանու անդամը երկու անգամ ապտակում «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանին և քաշում վերջինիս մազերը։
Բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը։
Հիշեցնենք, որ ծեծը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ինչպես նաև պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով լրագրողի մասնագիտական օրինական գործողությունները խոչընդոտելը:
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բռնի գործողությունները, ինչպես նաև լրագրողների աշխատանքի խոչընդոտում։
«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը իրականացնել անաչառ և թափանցիկ քննություն և քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած ավագանու անդամներին:
Կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել իրավական և հոգեբանական աջակցություն Մարինա Խաչատրյանին»,-ասված է տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կամո Արեյան. Ցինիզմի վերջին աստիճանը գերազանցող արարք էր
- Ոստիկանությունը Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքի մասին ահազանգ չի ստացել
- Բժիշկները ցանկանում են զննել «Երկիր Ծիրանի»-ի անդամներին
- Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան