Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին , Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին:
Նա նշում է, որ փետրվարի 13-ին տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում տեղի է ունեցել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա:
«Հարձակվողների թվում են եղել Տարոն Մարգարյանը, Սուրեն Ներսիսյանը, Գոռ Վարդանյանը և մի քանի այլ անձիք: Հարձակում գործողները «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին սպառնալիքներ են հնչեցրել: Նիստերի դահլիճ են եկել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որոնք պաշարել և շրջափակել էին նիստերի դահլիճը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:
Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով հարուցել քրեական գործ»,-ասված է Փոստանջյանի տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՀԿ-ն դատախազությանը կոչ է անում ավագանու նիստում տեղի ունեցածի վերաբերյալ թափանցիկ քննություն իրականացնել
- Կամո Արեյան. Ցինիզմի վերջին աստիճանը գերազանցող արարք էր
- Ոստիկանությունը Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքի մասին ահազանգ չի ստացել
- Բժիշկները ցանկանում են զննել «Երկիր Ծիրանի»-ի անդամներին
- Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան