ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Գրառման մեջ, մասնավորպես, նշվում է.
«ԵԼՔ խմբակցության ներկայացուցչից բացի, զեկույցով հանդես կգան նաեւ Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսունասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։
Հրավիրել ենք նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչին։
Պաշտոնապես կհրավիրենք նաեւ քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Իսկ լսումներին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են գրանցվել [email protected] էլեկտրոնային հասցեով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին