Բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի առջև
Երևանի ավագանու առաջին՝ սկանդալային նիստից հետո քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա է կազմակերպվել՝ ի պաշտպանություն «Երկիր ծիրանի»-ի` այսօր բռնության ենթարկված կանանց: Ակցիայի մասնակիցները նշում էին, որ մերժում ու դատապարտում են բռնությունը հատկապես պետական մարմիններում, առավել ևս՝ կանանց նկատմամբ:
Նրանց պնդմամբ՝ հարցին պետք է տրվի իրավական գնահատական, քանի որ ծեծողների տեղը քաղաքապետարանում և անգամ տանը չէ, այլ բանտում: Ակցիայի մասնակիցների ձեռքին պաստառներ են՝ «Բռնությունը չունի արդարացում», «Ծեծողի տեղը բանտում է», «Բռնացողներն էլ են հանցագործ, արդարացնողն էլ», «Քիթդ հոտին չդիմացավ, իսկ աչքդ ծեծին սովոր ա», «Բռնապետարան» և այլ գրառումներով:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը մոտեցավ ակցիայի մասնակիցներին, ցանկացավ նրանց առաջնորդել ընդունարան՝ կոմունալ բնի պետի հետ զրույցի, սակայն լսելով նրանց պահանջների մասին՝ ասաց, որ իրեն սխալ տեղեկություն էին հաղորդել: Վերջինիս ասել էին՝ ակցիա են իրականացնում Նուբարաշենի բնակիչները:
Ցույցի մասնակիցներին քաղաքապետարան մուտք գործել թույլ չէին տալիս, թեպետ մի մասին, ի վերջո, դա հաջողվեց, մյուսները ակցիան շարունակում են քաղաքապետարանի շենքի դիմաց՝ սուլելով և հարվածելով քաղաքապետարանի դռներին:
Հարակից հրապարակումներ`
- Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին
- ՀԿ-ն դատախազությանը կոչ է անում ավագանու նիստում տեղի ունեցածի վերաբերյալ թափանցիկ քննություն իրականացնել
- Կամո Արեյան. Ցինիզմի վերջին աստիճանը գերազանցող արարք էր
- Ոստիկանությունը Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքի մասին ահազանգ չի ստացել
- Բժիշկները ցանկանում են զննել «Երկիր Ծիրանի»-ի անդամներին
- Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան