Էրմիտաժի բակում Միկի Մաուսի փոխարեն ծառի քանդակ կտեղադրվի
Էրմիտաժը Ձմեռային պալատի բակում Միկի Մաուսի արձանի փոխարեն կտեղադրի ծառ՝ քարերով: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
«Բազմաթիվ տարբերակների մեջ մենք քննարկել ենք նաև այս տարբերակը: Սա Միկի Մաուսի հուշարձան չէ, պետք է ասել, որ սա հայտնի ճարտարապետի հրաշալի քանդակ է, որն օգտագործում է Միկի Մաուսի կերպարը: Այն ոչնչով վատ չէ մյուս կերպարներից, որոնք օգտագործում են հուշարձաններում, այդ թվում՝ պատմական կերպարներից, բայց մենք ընտրում ենք ծառը»,- ասել է պատկերասրահի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին:
Ամեն տարի Էրմիտաժի բակում տեղակայվում է ժամանակակից արվեստի մի նմուշ: Այս տարի այդ նմուշը կդառնա իտալացի քանդակագործ Ջուզեպպե Պենոնեի՝ «Գաղափարներ՝ քարից - 1372 կգ լույս» գործը: Այնտեղ կլինի ծառ, որի վրա էլ՝ քարեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա