Սաակաշվիլին Մերկելից օգնություն է խնդրել
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին օգնություն է խնդրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից ու Եվրամիությունից։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Սաակաշվիլիի խոսքով՝ Կիևում իր վրա են հարձակվել դիմակով տղամարդիկ, որոնց հաջողվել է մասնավոր ինքնաթիռով իրեն տանել Լեհաստան։ Այս գործողությունների պատասխանատուն, ըստ նրա, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն է։
«Եթե Եվրոպական Միությունը և առաջին հերթին կանցլեր Անգելա Մերկելը, եթե ինչ որ բան չմտածեն, Ուկրաինան կավիրվի։ Պորոշենկոն կործանում է այս երկիրը և ցանկանում է որքան հնարավոր է ինձ հեռացնել, քանի որ կոռուպցիան բացահայտում եմ»,- ասել է Սաակաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին իր ձերբակալման մասին նոր տեսանյութ է հրապարակել
- Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան
- Սաակաշվիլիին Բորիսպոլի օդանավակայան են տանում
- Կիևի ռեստորաններից մեկում ձերբակալել են Սաակաշվիլիին. համախոհ