Փհենչհան-2018. Ճապոնացի մարզիկի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել
Ճապոնացի Կեի Սաիտոն 23-րդ ձնեռային օլիմպիական խաղերում առաջին մարզիկն է, որի դոպինգ թեստը դրական արդյունք է ունեցել: BBC-ին հղում անելով՝ գրում է ՀԱՕԿ լրատվականը։
Լրատվամիջոցը նշում է, որ 21-ամյա մարզիկի օրգանիզմում հայտնաբերվել է արգելված միզամուղ:
Սաիտոն այսօր պետք է մրցեր շորթ-տրեկի տղամարդկանց 5000 մ մրցատարածությունում, սակայն CAS-ը հայտարարել է, որ ճապոնացի մարզիկի մրցելույթները դադարեցվել են մինչև վերջնական քննության արդյունքը: Սաիտոն սեփական կամքով լքել է օլիմպիական ավանը, սակայն պնդում է, որ ինքն անմեղ է և մաքուր։
«Ես ցնցված եմ, քանի որ երբեք չեմ փորձել օգտագործել արգելված նյութեր, նույնիսկ դրանց կարիքը չեմ ունեցել: Ես պետք է ապացուցեմ իմ անմեղությունը: Չեմ ցանկանում վնասել իմ թիմին, այդ պատճառով ընդունեցի նման որոշում»,- հայտարարել է մարզիկը:
Հարակից հրապարակումներ`
- Փհենչհան-2018. Շվեդուհի Շառլոտ Կալան նվաճել է առաջին ոսկե մեդալը
- Փհենչհան-2018. Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը
- Փհենչհան-2018. Հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը