Բժիշկները ցանկանում են զննել «Երկիր Ծիրանի»-ի անդամներին
Սկանդալային միջադեպից հետո Երևանի ավագանու՝ վերսկսված նիստն ընդհատվեց շտապ օգնության ծառայության բժիշկների ժամանումով: Հանրապետականները պնդում են՝ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների պահվածքն անադեկվատ է, պետք է բուժզննության ենթարկվեն:
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն ասաց, որ հրաժարվում են բուժզննության ենթարկվել:
«Մենք հասկանում ենք, դուք ում կողմից եք ուղարկված: Այստեղ խնդիր է դրված մեզ այս դահլիճից հանելու, և դիմել են ձեր օգնությանը: Մենք դա շատ լավ հասկանում ենք: Ձեզ հորդորում ենք, որպես ավագանու անդամներ, որվքեր այս դահլիճում իրենց աշխատանքն են իրականացնում, պաշտպանեք օրենքի տառը: Մենք հրաժարվում ենք ձեր ծառայություններից»,-ասաց խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Այդ դահլիճում նստածների 95 տոկոսը ձեր ներկայությամբ իրենց ապահով չեն զգում: Այսօր թունավորումից են վախենում, վաղը՝ մեկ ուրիշ բանից: Ձեր ոչ ադեկվատ վիճակից վախենում ենք»,-հակառակվեց ներկաներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին