Այս տարի 90 խնամատար ընտանիքներում կկազմակերպվի 94 երեխաների խնամքն ու դաստիարակությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսօր e-draft կայքում հրապարակել է կառավարության որոշման նախագիծ, որը վերաբերում է խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառմանը, որակավորմանը. երեխայի խնամքըև դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելուն խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստմանը, նրանց վճարման կարգին ու այլ հարցերին:
Նշվում է, որ Հայաստանում երեխաներին խնամատար ընտանիք հանձնելու վերաբերյալ օրենսդրության վերանայման և բարեփոխման անհրաժեշտության մասին ընդգծել են պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները:
Նախագծի մշակումը պայմանավորված է ինչպես մանկատների բեռնաթափման, այլընտրանքային ծառայությունների զարգացման քաղաքականությամբ, այնպես էլ խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ մշտադիտարկման մեխանիզմները, խնամատարության նոր ձևերը սահմանելու, երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության կանոնակարգմամբ:
2008 թվականից մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում շուրջ 80 երեխա խնամվել է խնամատար ընտանիքներում, սակայն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ բացակայում են խնամատար ծնողների վերապատրաստման և ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ մշտադիտարկման մեխանիզմները, սահմանված չեն խնամատարության տեսակներն ու ժամկետները, ինչպես նաև խնամատար ընտանիքին դրամական միջոցների վճարման կարգը և չափը:
Այսպես, նախատեսված է 2018 թվականի 90 խնամատար ընտանիքներում կկազմակերպվի 94 երեխաների խնամքն ու դաստիարակությունը: Դա իրականացնելու նպատակով նախատեսվել է պետբյուջեից հատկացնել մոտ 153 մլն դրամ:
Գործող կարգով խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները մեկ երեխայի հաշվարկով կազմում են տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափով, երկու երեխայի համար` մեկ երեխայի համար հաշվարկված գումարի 150 տոկոսի, իսկ երեք և ավելի երեխաների համար` 200 տոկոսի չափով:
Հարակից հրապարակումներ`
- Շատ երեխաներ շուրջօրյա խնամքի հաստատություններում են հայտնվում զուտ սոցիալական խնդիրներից ելնելով. Աննա Սաֆարյան
- «Որ մաման ասում է` հա ջան, այ դա եմ սիրում». մի խնամատար ընտանիքի պատմություն
- UNICEF-ը խնամատար ընտանիքների մասով ֆինանսական աջակցություն է առաջարկում
- Խնամատար ընտանիք. անցած ճանապարհն ու շարունակականության նշույլները
- Վերջապես պետությունը որոշեց ավելացնել խնամատար ընտանիքների թիվը
- … Իսկ պետությունը համառորեն շարունակում է մերժել խնամատար ընտանիքի ինստիտուտը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին