«Արցախ» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը 4 ֆուտբոլիստների հետ
«Արցախ» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը 4 ֆուտբոլիստների հետ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից:
«ՖԱ Արցախը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Նարեկ Գյոզալյանի, Վահան Ադլոյանի, Դավիթ Բաբայանի և Կարեն Շախկելդյանի հետ։ Նարեկը այժմ փորձաշրջան է անցնում Շվեդիայում»,- նշված է հաղորդագրությունում:
«Արցախը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար և մաղթել նորանոր նվաճումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան