Ամենամեծ դժվարությունը Հայաստանում լինելու է այն, որ մարդիկ նորից հույս և հավատ ունենան. Արմեն Սարգսյան
«Անկախ նրանից՝ ես եմ նախագահ լինելու, թե ոչ, հասարակությունը հսկայական ակնկալիքներ ունի։ Ակնկալիքները տարբեր են՝ սկսած նրանից, որ հանրության մի մեծ մասում կա իներցիոն մտածողություն, որ նախագահը մեկն է, որը վերևից ներքև կարող է բոլոր հարցերին պատասխանել։ Եվ կա մյուս ծայրահեղությունը, երբ ասում են, որ նախագահի լիազորություններն այնքան քիչ են, որ նա ոչինչ չի կարող անել»,- լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը։
«Կա մի մաս, որ ասում է՝ փոփոխությունների անհրաժեշտություն կա և եթե կարողանաս քո լիազորությունների սահմանում ինչ-որ բան փոխել, լավ կլինի։ Եվ կա մի մեծ զանգված, որ չի հավատում այդ փոփոխությանը։ Սա ինձ համար ամենացավալի երևույթն է, որովհետև ցանկացած փոփոխություն տեղի է ունենում, եթե քաղաքացին իրեն քաղաքացի է զգում»,- համոզմունք հայտնեց նախագահի թեկնածուն։
Արմեն Սարգսյանի խոսքով, ամենամեծ դժվարությունը Հայաստանում լինելու է այն, որ մարդիկ նորից հույս և հավատ ունենան։
Անդրադառնալով լրագրողների աշխատանքին՝ նախագահի թեկնածուն շեշտեց, որ չորրորդ իշխանությունը պետք է լինի անաչառ, ոչ կոռումպացված և ունենա իր սկզբունքները։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը տեղյակ չէ երեկ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից
- Որքան էլ Արմեն Սարգսյանը լավ մարդ է, առաջադրվում է ոչ լեգիտիմ կառույցի կողմից. Արամ Մանուկյան
- Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգության» վարչության անդամների հետ
- Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում
- Պատրաստ եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը․ Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյանը վաղը կհանդիպի «Ժառանգության» հետ
- Արմեն Սարգսյան. Եկել եմ ձեզ լսելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին