Արմավիրի մարզում թուրք սահմանախախտ է ձերբակալվել
Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերը Արմավիրի մարզում՝ Ախուրյան գետի ափին օրեր առաջ ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու: Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանն ու փորձել Հայաստանի տարածքում ձուկ որսալ:
Պարզվել է, որ ձերբակալվածը 23 տարեկան է, Թուրքիայի Դիգոր գավառի Ղարաբաղ բնակավայրի բնակիչ: Նա ընդունել է մեղքը:
Կատարվածի մասին տեղյակ են պահել ԱԱԾ-ին ու ոստիկանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան