Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ քանդվել է Boeing-ի շարժիչը
that looks bad, plane and simple ✈️ #ua1175 pic.twitter.com/EKXUxDBw9q
— Erik Haddad (@erikhaddad) 13 февраля 2018 г.
Boeing 777-ի ուղևորները, որոնք Սան Ֆրանցիսկոյից թռնում էին Հավայան կղզիներ, տեսանյութ և լուսանկարներ են հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է օդանավի երկու շարժիչներից մեկը օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ քանդվում, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Կյանքիս ամենասարսափելի թռիչքը»,- գրել է ուղևորներից մեկը:
Scariest flight of my life #ua1175 pic.twitter.com/hjCvrJ9VwV
— Maria Falaschi (@mfalaschi) 13 февраля 2018 г.
Մեկ այլ ուղևոր էլ կատակել է. «Անվտանգության հրահանգում այդ մասին նշված չէ»:
I don't see anything about this in the manual ✈️#ua1175 pic.twitter.com/yTECg9fxZw
— Erik Haddad (@erikhaddad) 13 февраля 2018 г.
United Airlines ավիաընկերությունից, որին պատկանում է օդանավը, հայտարարել են, որ թռիչքի ժամանակ կորել է շարժիչի մասերից մեկը, սակայն պատճառները դեռ հայտնի չեն։ Հայտարարության մեջ նշվում է, օդաչուներին հաջողվել է բարեհաջող իջեցնել ինքնաթիռը: