Բակո Սահակյան. Պետությունը կանի հնարավորը ազատամարտիկների միությանը սատարելու համար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, իր խոսքում Նախագահն ընդգծել է միության տեղն ու դերն Արցախի Հանրապետության պատմության մեջ՝ նշելով, որ կազմակերպությունը կարևոր առաքելություն է իրականացնում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության ուղղությամբ, ակտիվորեն մասնակցում է հանրապետության հասարակական կյանքին, աջակցում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը:
«Իր գործունեության բոլոր տարիների ընթացքում Ազատամարտիկների միությունն ակտիվորեն ներգրավված է եղել հարազատ ժողովրդի պաշտպանության գործընթացում: Երկրին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում ազատամարտիկներն անմիջապես մեկնում են ճակատ, կանգնում զինվորների կողքին՝ անտեսելով տարիքը, երբեմն էլ՝ առողջական խնդիրները»,-նշել է Նախագահ Սահակյանը՝ հավելելով, որ պետությունը կանի հնարավորը միությանը սատարելու և աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում