Տեղի է ունեցել ՀՀ նախագահի երկու թեկնածուների հանդիպումը
Այսօր կայացել է ՀՀԿ-ի և «Ելք» դաշինքի կողմից նախագահի թեկնածուներ առաջադրված Արմեն Սարգսյանի և Արտակ Զեյնալյանի հանդիպումը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արմեն Սարգսյանի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը։
Նրա խոսքով, նախագահի երկու թեկնածուները մտքեր են փոխանակել բազմաթիվ հարցերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն արդեն իսկ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի հետ սպասվելիք հանդիպմանը, ապա Հասմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս, հստակ օր դեռևս նախանշված չէ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան