«Ժամանակ». «Հայփոստ»-ը կվաճառվի՞, թե՞ ոչ
«Ժամանակ» թերթը հիշեցնելով նախկինում իր տեղեկացրած լուրի մասին «Հայփոստի» վաճառքի հանվելու կապակցությամբ, գրել է, որ տեղեկություններ կան, թե տևական ժամանակ է, ինչ ընկերության գլխամասում նստած են ՀՀ կառավարությունից եկած մարդիկ և ինչ-ինչ ուսումնասիրություններ են կատարում։
«Աշխատակիցների շրջանում խուճապային տրամադրություններ են, մարդիկ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում, առավել ևս, որ խոսք է գնում ընկերության վաճառքի, ապա և լուրջ կրճատումների մասին։ Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ առանց այն էլ միջին և ցածր դասի աշխատողներին չնչին գումարներ են տալիս, իսկ ղեկավար կազմը միլիոններ է ստացել, հիմա էլ կանգնած են ընդհանրապես աշխատանքը կորցնելու վտանգի առաջ»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները