Կրթություն, գիտություն 14:51 14/02/2018 Հայաստան

Որևէ մեկից լավություն, բարություն, բարի կամք չենք պահանջում. Զարուհի Բաթոյան

« «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունը շուրջ 15 առաջարկություն էր ներկայացրել Բարձրագույն կրթության մասին օրինագծում հաշմանդամություն ունեցող անձանց համար որակյալ կրթություն ապահովելու համար, սակայն դրանց մեծ մասը մերժվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը։

Նա նշեց, որ ընդունվել են իրենց առաջարկների միայն այն կետերը, որոնք զուտ խմբագրական նշանակություն ունեն։

«Օրինագծի մշակման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձինք որևէ մասնակցություն չեն ունեցել, նախնական որևէ քննարկում չի եղել որևէ խմբի հետ։ Առաջարկություններ ներկայացնելուց հետո իհարկե հանդիպում ենք խնդրել ԿԳ նախարարի հետ, ցավոք, հանդիպում չեղավ, իսկ հանդիպման հրավիրվեցինք այն բանից հետ, երբ նախագիծն արդեն Ազգային ժողով էր ուղարկվել»,- ասաց Բաթոյանը։

Նա պատմեց, որ հանդիպումը եղել է երեկ՝ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանի հետ։

«Մենք որևէ մեկից լավություն, բարություն, բարի կամք չենք պահանջում, մենք պահանջում ենք հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ապահովում։ Ցավոք, այսօր երբ խոսում ենք ներառականության կամ մատչելի կրթության մասին, մենք լավագույն դեպքում պատկերացնում ենք ֆիզիկական մատչելիություն, բայց դա այդպես չէ, այսինքն միայն թեքահարթակների կամ ֆիզիկական մատչելիության մասին չէ խոսքը, այլև տեղեկատվական, դասագրքերի, ծրագրերի, մեթոդների, գրականության ու վերաբերմունքի։ Ի վերջո այն մարդիկ, ովքեր այսօր ունեն կրթություն, սովորել են բուհերում և մեծ ձեռքբերումներ են գրանցել, նրանք սովորել են իրենց ընտանիքների, ընկերների, դասախոսական կազմի, ուսանողների օգնությամբ։ Բայց մեր այսօրվա պահանջն է այդ մարդկանց փորձը դարձնել համակարգային լուծում»,- ասաց «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահը։

Բանախոսը հայտնեց, որ իրենք պահանջել էին ամրագրել խելամիտ հարմարեցումների տրամադրումը՝ որպես պարտադիր պահանջ, ինչը ՄԱԿ-ի կոնվենցիայի կետ է՝ Հայաստանի կողմից ևս վավարեցված։

«Խելամիտ հարմարեցումները կոնկրետ անձի համար արված հարմարեցումներ են, օրինակ՝ կարող են լինել թեքահարթակներ կամ հարմարեցված զուգարաններ, բայց կոնկրետ անձի համար պետք է լինի լրացուցիչ բռնակ։ Մեր այս առաջարկը մերժվել է։ Մերժման պարզաբանումների մեջ հղում են տալիս այլ օրինագծերի՝ նշելով, որ դրանցով կարգավորվող խնդիրներ են։ Բայց եթե խոսում ենք բարձրագույն կրթության իրավունքի մասին, այս դեպքում պետք է բարձրագույն կրթությունը կարգավորող օրենքներով դրանք սահմանվեն»,- մանրամասնեց Զարուհի Բաթոյանը։

Հանդիմանը ներկա «Լռության ձայն» ՀԿ նախագահ Արտաշես Հովհաննիսյանը, ով լսողության հետ կապված խնդիրներ ունի, կիսվեց բուհում կրթություն ստանալու իր փորձով։ «2015 թվականին ամրագրել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, չնայած մեծ դժվարություններ են եղել, որոնք սեփական ուժերով մասնակի հաղթահարել եմ։ Սակայն տեխնիկական բացթողումներ են եղել, ինչն ազդել է մասնագիտական որակի վրա։ Արդեն 8 տարի է ավարտել եմ, բայց այդ մատչելիությունը դեռևս չկա։ Բուհերում չկա ժեստերի լեզվի թարգմանություն, օժանդակ տեխնոլոգիա, սարքավորումներ»,- ասաց նա։

ՀՊՄՀ ասպիրանտուրայի ուսանող, տիֆլոմանկավարժ, չտեսնողների տարածական կողմնորոշման հրահանգիչ Սիփան Ասատրյանը, ով տեսողության խնդիր ունի, պատմեց,  որ սովորել է ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետում, այնուհետև ուսումը շարունակել մանկավարժականում։

«Բավականին ծանր փորձ կարելի է համարել սովորելուս տարիները, զուտ այն պատճառով որ չկան նշված խելամիտ հարմարեցումները։ Անընդհատ նշում են ֆինանսական խնդիրները, բայց մեր պետությունը կարիքից ելնելով շատ-շատ գնումներ է կատարում,  իսկ հնարավոր չէ՞ մի շատ լավ սքաներ գնել, ընդամենը մի քանի հազար դոլարով  և դրանով հազարավոր գրքեր թվայնացնել, որը և այժմյան, և ապագա չտեսնող ուսանողները կարող են օգտագործել»,- ասաց Սիփան Ասատրյանը։

Նա շեշտեց, որ օրինագծում շատ կարգավորումներ գրեթե ֆինանսական ոչ մի միջոց չեն պահանջում, միայն կամք ու նպատակ է անհրաժեշտ։ Օրինակ այն, որ տեսողական խնդիրներ ունեցող անձիքն քննությունները կարողանան հանձնել բանավոր կամ էլ գրավորի դեպքում նրանց կրկնակի ժամանակ տրամադրեն։

«Եթե որոշում ենք կառուցել «Հյուսիս-հարավ» մայրուհի, վարկեր ենք վերցնում, սկսում ենք կառուցել, քանի որ դա մեր նպատակն է, բայց փաստորեն այսօր մենք դեռևս չենք որոշել բարձր մակարդակով հաշմանդամություն ունեցող անձանց համար որակյալ կրթություն ապահովել»,- ավելացրեց ՀՊՄՀ ասպիրանտուրայի ուսանողը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}