Ֆրանսիան հարված կհասցնի, եթե ապացուցվի, որ Սիրիայում քիմիական զենք է օգտագործվել. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե սիրիական համակարտությունում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենք է կիրառվում, ապա «Ֆրանսիան հարված կհասցնի», քանի որ դա միջազգային պայմանագրերի խախտում է: Այս մասին տեղեկացնում է Inopressa.ru-ն:
Մակրոնը, սակայն, ասել է, որ դեռևս այս վարկածն ապացուցող փաստեր չունի: Դեռ նախորդ տարի՝ մայիսին, Մակրոնն ասել է, որ քիմիական զենքի կիրառումը կարմիր գիծ կլիներ, իսկ օրեր առաջ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նա անհանգստություն է հայտնել, որ Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քլորով ռումբերի կիրառման նշաններ կան:
«Քիմիական զենքի հարցով ես «կարմիր գիծ» եմ սահմանել և այդ «կարմիր գիծը» վերահաստատում եմ: Եթե մեզ մոտ կլինեն հիմնավորված ապացույցներ՝ քիմիական զենքի կիրառման մասին, ինչն արգելված է պայմանագրերով, ապա մենք հարված կհասնենք այն կետին, որտեղ դրանք պատրաստվում են»,- ասել է Մակրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին