Սուբսիդավորվող գյուղվարկեր՝ Կոնվերս բանկում
Կոնվերս Բանկը սկսել է պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: Փետրվարի 7-ին այս նպատակով հուշագրեր են կնքվել Գյուղնախարարության և Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի հետ: Այս մասին հայտնում ե ն Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից:
«Հայաստանում ՓՄՁ՝ այդ թվում գյուղատնտեսության ֆինանսավորումը, Կոնվերս Բանկի գործունեության առաջնահերթություններից է: Այս համագործակցությունը Կոնվերս Բանկին հնարավորություն է տալիս ընդլայնել առաջարկվող պրոդուկտների ցանկը և ֆինանսավորումը հնարավորինս հասանելի դարձնել շահառուներին: Մասնավորապես, համագործակցության շրջանակներում Բանկի գործող և նոր հաճախորդները կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար կարող են վարկեր ստանալ՝ տարեկան մինչև 5 % տոկոսադրույքով»,- ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը՝ հավելելով, որ վարկատեսակները արդեն հասանելի են Բանկի բոլոր մասնաճյուղերում:
Ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին